Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ»

64
Այսօր, 09:12
ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տևական քննարկումներից հետո ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել, թե ինչպես է ձևավորվելու 2026թ․ նախընտրական ցուցակը։ Գրել ենք, որ Փաշինյանը շատ կուզենար միանձնյա գրել ցուցակը, բայց ռիսկի չի գնում՝ հասկանալով, որ հետո որոշ առանցքային դեմքերի պետք է բացատրի, թե ում ինչու է այդ հորիզոնականում գրել։ Իսկ քանի որ հիմա ՔՊ-ում խմբավորումներ ու թևեր կան, ապա արդյունքում կարող է իր դեմ բունտ ծագել։ Ուստի փորձում է կուսակտիվին կամաց հանգեցնել այն մտքին, որ նրանք իրեն խնդրեն՝ կազմել ցուցակը։ Բայց հինգշաբթի նախաձեռնող խմբի նիստում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ ցուցակը պետք է ընտրի արտահերթ համաժողովը, այսինքն՝ 1000-ից ավելի պատվիրակները։ Տեխնիկական մյուս հարցերը կորոշի վարչությունը, մասնավորապես, 380 հոգանոց ցուցակից քանի հոգու պետք է ընտրեն, որ հորիզոնականից հետո վարչությունը կարող է խմբագրումներ անել և այլն»։