«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա
![]() Երևանը անտեսել է էթիկական նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների աշխատանքային փաստաթղթերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ համաձայնության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սակայն, քանի որ նրանք արդեն դա արել են, մենք կարող ենք մեկնաբանել դա։ Եվ, ինձ թվում է, բոլոր հրապարակված փաստաթղթերը որոշ չափով կոտրում են այն թեզերը, որոնք վերջին շրջանում պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել», - նշել է դիվանագետը։ Զախարովայի խոսքով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց ընդունման և մշակման գործընթացում Ռուսաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել, համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակների ընթացքում ռուսական կողմը թե՛ ազգային մակարդակով և թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողական ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար։ Նա նաև հավելել է, որ այդ փաստաթղթերից երևում է, որ հնարավորություններ եղել են, և դրանք բաց են թողնվել։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
