Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանը հրամայել է թշնամու կրակոցներին փոխադարձ կրակ չբացել՝ զինվորին պարտադրելով նահանջել»․ Արշակ Կարապետյան

105
Երեկ, 12:30
«Փաշինյանը հրամայել է թշնամու կրակոցներին փոխադարձ կրակ չբացել՝ զինվորին պարտադրելով նահանջել»․ Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով 2018֊2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, 2021թ․ ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20-ը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանը հրամայել է թշնամու կրակոցներին փոխադարձ կրակ չբացել՝ զինվորին պարտադրելով նահանջել»։

«Ես իմ հեռախոսի մեջ հաշվեցի մոտ 30 հրաման, որի մեջ գրված է․ «Պատասխան չտալ»․ դա Փաշինյանի հրամաններն են․․․ Պատկերացրեք՝ դուք զինվոր եք՝ նստած եք խրամատում, ձեզ ասում են՝ իրավիճակը չսրել։ Ձեզ վրա հակառակորդը գալիս է։ Բայց միևնույն ժամանակ ինքն ասում է՝ ես հրաման չեմ տվել, որ նահանջ տաք։ Փաստացի «իրավիճակը չսրել»-ը զինվորականը հասկանում է՝ չկրակել։ Տեսաք՝ ես ձեզ օրինակ բերեցի՝ «պատասխան չտալ»։ Ես այստեղ իրեն զեկուցել եմ, որ հակառակորդը կրակել է և վիրավորել է մեր զինվորին, ինքն ինձ պատասխանել է՝ «պատասխան չտալ»։ Հիմա հարց եմ տալիս՝ դուք խրամատում նստած եք, մեկ էլ տեսնում եք՝ մի 10 թուրք գալիս են ձեզ վրա, ի՞նչ պիտի անի այդ զինվորը՝ 2 տարբերակ ունի՝ կա՛մ պիտի գերի հանձնվի, կա՛մ պիտի հետ գնա, ուրիշ տարբերակ գոյություն չունի, երրորդը՝ պիտի կրակի, որն իրեն արգելել են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է Կարապետյանը։

Աղբյուրը`   Արշակ Կարապետյան