Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող ինքնաթիռը շարժիչի բռնկումից հետո վայրէջք է կատարել
782
Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 10:44
![]() Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն աղետի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։ «Ինքնաթիռը թռիչք է կատարել ժամը 21:19-ին, և կարճ ժամանակ անց շարժիչը բռնկվել է։ Օդաչուները աղետի ազդանշան են տվել և որոշել են վերադառնալ մեկնման օդանավակայան», - նշվում է գրառման մեջ։ Ինքնաթիռը մեկ ժամ պտտվել է Մոսկվայի մարզի վրայով՝ այրելով վառելիքը։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ 425 մարդ է եղել՝ 412 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։ Նշվում է, որ տուժածներ չկան։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
