«Չեմ ուզել, չեմ առաջադրվել, գամ ԱԺ, ի՞նչ անեմ, ավելի լավ է մի մեծ համակարգ ստեղծեմ»․ Խաչատուր Սուքիասյան
![]() «Չեմ ուզել, չեմ առաջադրվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի համամասնական ցուցակում չընդգրկվելու վերաբերյալ հարցին։ «Չեմ ուզում գամ, իմ ժամանակն այստեղ ծախսեմ, հիմա ես կարող եմ գնալ, ստեղծագործական ինչ-որ մի բանով զբաղվել, հնարավոր է դասախոսություն, հնարավոր է նոր ինչ-որ մտքեր գեներացնեմ․․․»,- պարզաբանել է պատգամավորը։ Հարցին՝ արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցը քննարկել է, Սուքիասյանը պատասխանեց, որ չի քննարկել․ «Ես երդվում եմ, ինձ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել։ Առաջին անգամ ինձ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, որ ես գամ, բայց ես արդեն երկար ժամանակ է, ասում էի, որ չեմ ուզում, բայց ես Նիկոլ Փաշինյանի հետ եմ, Նիկոլ Փաշինյանի գործողությունը ես գնահատում եմ բարձր․ այդ խնդիրը չունենք, բայց չեմ ուզում գալ Ազգային ժողով, չեմ ուզում․ գամ՝ ի՞նչ անեմ, ավելի լավ է մի մեծ համակարգ ստեղծեմ»։ |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
