«Քի Վեսթը եղել է դավադրություն, և այդ համատեքստում է, որ տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի վեսթի փաստաթուղթ չկա»,- այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցադրումներին։ «Ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է՝ որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուցթ չի եղել, դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել Հոկտեմբերի 27 և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, ուրիշ որևէ բացատրություն չկա․․․»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, Քի Վեսթը ճշգրիտ դավադրության տեքստն է։ «Էս 5 տարի է Քի Վեսթ եք ասում, էդքան ուժեղ, լավ ծրագիր էր, իրականացնեիք, ավելին, դուք եք հրաժարվել, գնացել Մադրիդյան սկզբուքներ առաջարկել, բա եթե լավ բան էր, ինչո՞ւ եք հրաժարվել»,- հավելեց վարչապետը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
