«Առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կրեմլում Պուտինի հետ Սթիվ Ուիտկոֆֆի բանակցությունը տևել է ավելի քան հինգ ժամ: Հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են չհանրայնացնել բանակցության էությունը: Ուշակովը նաև հայտարարել է, որ դեռ կա կատարելու շատ աշխատանք: Ըստ Ուշակովի, ռուսական կողմը ինչ որ բաների հետ համաձայն է, իսկ որոշ բաներ առաջացնում են քննադատություն: Ի՞նչ է հնարավոր ասել այս կապակցությամբ: Պուտինը ռազմադաշտում ունի առավելություն և, իհարկե, թելադրելու է կանոններ: Սա պարզ տրամաբանություն է: Հնարավո՞ր է նրան հասցնել տնտեսական այնպիսի վիճակի, որ ստիպված լինի կանգնել ռազմական առումով: Տեսականում՝ այո, գործնականում՝ ոչ, որովհետև կան Չինաստան և Հնդկաստան, նվազագույնը: Միևնույն ժամանակ, նույնիսկ Եվրոպան պատրաստ չէ լիովին հրաժարվել ռուսական նավթ ու գազից, որքան էլ դրա ծավալը հասցրել է նվազագույնի: Դրան գումարած, առանցքային է Թրամպի գործոնը, որի համար Պուտինը անուղղակի, թե ուղղակի, բայց կարևոր «հենակետ» է եվրաատլանտյան թևում իր քաղաքական դիրքերը պահպանելու համար: Նա թերևս մտածում է, որ Ուկրաինայի «ձեռամբ» հաղթել Ռուսաստանին միևնույն է չի ստացվելու, իսկ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու դեպքում էլ չի ստացվելու հաղթել եվրաատլանտյան գլոբալիստներին: Ուշակովը հայտարարել է, որ հանդիպմանը Սթիվ Ուիտկոֆն ու փեսա Քուշները Թրամպի ողջույնն են փոխանցել Պուտինին, Պուտինն էլ հանդիպման ավարտին իր ողջույնը, և, ուշադրություն՝ մի շարք քաղաքական ազդակներ է փոխանցել Թրամպին: Ամփոփելով, առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ՝ ռազմաճակատում իրավիճակի առավել բարդացմանը զուգահեռ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
