Ռուբիոն ներկայացրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների վիճելի կետը
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ տարածքներն ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում հիմնական վիճելի կետերից մեկն են։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Այն, ինչի համար նրանք հիմա բառացիորեն վիճում են, մոտ 30-50 կիլոմետր տարածք է և Դոնեցկի շրջանի 20 տոկոսը (որն Ուկրաինայի վերահսկողության տակ է- խմբ․)։ Այն, ինչ մենք փորձել ենք անել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, դա պարզելն է, թե ինչը կարող են ընդունել ուկրաինացիները, որը նրանց անվտանգության երաշխիքներ կտա ապագայի համար»,- նշել է նա։ «Սրանց մասին է խոսքը՝ դադարեցնել պատերազմը, համոզվել, որ նրանք այլևս երբեք հարձակման չեն ենթարկվի, պաշտպանել Ուկրաինայի երկարատև և երկարաժամկետ ինքնիշխանությունն ու անկախությունը, որպեսզի նրանք չդառնան խամաճիկ պետություն. նրանք իրականում անկախ և ինքնիշխան են... և թույլ տալ, որ նրանց տնտեսությունը ոչ միայն վերականգնվի, այլև բարգավաճի: Ահա թե ինչի ենք մենք փորձում հասնել այստեղ»,- հավելել է Ռուբիոն: |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
