«Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները». Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ հերքել է, որ ինքը 88 սուպերմարկետների ցանցի իրական սեփականատերն է: Հերյուրանք է՝ պնդում է նա: Հավատում ենք: Ինչպես և հավատում ենք հեռավոր քաղաքներից եկող տեղեկատվության հերյուրանք լինելուն, թե սա միակ առևտրային ցանցն է, որ աշխատում է առանց «շյոտ ֆակտուրա», իսկ ցանցի ընդլայնման համար ամենահարմար շինությունները «խլվում են» պետական լծակներով: Հիմա արդեն վստահ եմ՝ դրանք էլ են հերյուրանքներ, առավել ևս հաշվի առնելով, որ այդ կինը, ի նշան սեփական անաչառության, կոչ է արել բոյկոտել հիշյալ ցանցը: Զավեշտը նրանում է, որ այդ ցանցը առանց այդ էլ անգիտակից «բոյկոտի» է ենթարկվում հանրության լայն շերտերի կողմից: 88-ի խանութներից ժողովուրդը չի օգտվում և ոլորտի մասնագետները պնդում են, որ դրանց մեծ մասը ոչ միայն ներդրումը չի փակում, այլ առհասարակ՝ մեծ վնասով են աշխատում: Սա իր հերթին շատերին դրդում է եզրահանգել, որ ցանցի ողջ իմաստը ապօրինի աղբյուրներից ստացված կանխիկ եկամուտի օրինականացումն է՝ լվացքը: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

ՌԴ-ն հայտարարել է Սպահանում իր հյուպատոսության փակման մասին
16617:03
«Էփշթեյնի ցանցի մնացյալ անդամները ծրագրում են դավադրություն կազմակերպել ԱՄՆ-ում՝ Իրանին մեղադրելու համար». Լարիջանի
17815:39
«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը
10015:18
«Մարդիկ ուզում են պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության». Նիկոլ Փաշինյան
18414:54
«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին վերահսկում է երկիրը». Արաղչի
21314:21
«Մեր ինքնիշխանության, հիշողության և պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել». Արմեն Հովասափյան
13513:48
