Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները եղել են հստակ և անփոփոխ». Տիգրան Աբրահամյան

75
Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 09:30
«ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները եղել են հստակ և անփոփոխ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թեև վերջին 3 տասնամյակի բանակցային փաթեթը խեղաթյուրումներով, կիսատ-պռատ հանրայնացվեց, սակայն դա էլ մեծ թվով տեղեկատվություն է փոխանցում ոչ միայն բանակցային փաթեթների բարելավումների դինամիկայի, այլ նաև երկիրը ղեկավարող անձանց սկզբունքների և կարմիր գծերի մասին:
Նույն Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ:
Սկզբում խոսում էր Արցախի ինքնորոշման, հետո ՀՀ տարածքային ամբողջականության մաս կազմելու, իսկ հետո Արցախն Ադրբեջան հռչակեց ու հանձնեց Ադրբեջանին:
2008-2018թթ-ի փաթեթը, որում ոչ միայն ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք էր ամրագրված, այլ ներկայացված էր դրա իմպլեմենտացիան՝ համաժողովրդական հանրաքվե՝ պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով (1988 թվականի ժողովրդագրական համամասնությամբ, որտեղ 75 %-ը հայեր էին), որոշակի փոփոխությունների փուլեր է անցել:
Սակայն ամենաաչքի ընկնողն այն հանգամանքն է, որ եղել են հստակ կարմիր գծեր ու սկզնունքներ, որոնք ոչ միայն չեն հատվել, բոլոր ճանապարհներով պաշտպանվել են՝ ՌԴ նախագահին ուղղված նամակը դրա օրինակներից է:
Եվ որ ամենակարևորն է՝ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ և անփոփոխ»: