«Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր»․ Գեղամ Մանուկյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Բեյրութից ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից՝ ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցային փաստաթղթերի հրապարակմանը՝ կից գրառմամբ․ «Լեռը մուկ ծնեց կամ կառավարությունը իբր հրապարակել է Արցախյան բանակցությունների փաստաթղթերը»։ «Նիկոլ Փաշինյանը կարծես իր խոստումը կատարել է և հրապարակել է Արցախյան բանակցությունների հետ կապված փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր․․․ Սուտ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր բանակցություններում Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացվող բանակցություններ են եղել։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քի Վեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը և այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրիի միջանցքի հարց։ Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակ իսկ մերժվել է, և հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է Մեղրին հանձնելու հարցը։ Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում՝ Արցախը լինելու էր հայկական, ցավոք սրտի 2019-ի առաջարկն էլ Նիկոլ Փաշինյանը մերժեց և 2020 թվականին, հետագայում նաև 22-ին, և վերջնարդյունքում 23-ին՝ Արցախը հայաթափվեց հենց այս իշխանությունների ձեռքով»,- նշել է Մանուկյանը։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
