«Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»․ Մարթա Կոս
![]() Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Եվրոմիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը՝ Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։ «Մենք շատ բան կարող ենք անել Հարավային Կովկասում հաղորդակցության օրակարգով։ Բայց սա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ: Ես վերջերս Տաշքենդում մասնակցել եմ ներդրումային ֆորումի. պլատֆորմ եմ նախագծել, որտեղ պետությունները, կառավարությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները և մասնավոր բիզնեսները կմիանան։ Խոսքը հիմնականում դիվերսիֆիկացիաների մասին է՝ Հարավային ուղու վրա։ Եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց՝ ենթակառուցվածքները դուք կառուցեք, մենք բիզնեսը կանենք։ Դա ենք առաջարկում։ TRIPP-ն այս հաղորդակցության մի մասն է միայն, պետք է միացնենք արևմուտքի և արևելքի հետ, քննարկում ենք հատուկ քառակողմ խմբի ձևաչափով՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Եվրոպա։ Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները նախարարական հանդիպումների ժամանակ, հետո Տաշքենդի ֆորումին ենք քննարկել, հիմա այսօր ենք խոսում դրա մասին։ Ես խնդրել եմ որ ձեր նախարարը Հայաստանի առաջնահերթությունները մեզ ներկայացնի»,- ասել է պաշտոնյան: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
