«Պուտինն ու Ուիթքոֆը կքննարկեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքները»․ Պեսկով
512
Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ., 13:39
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Մոսկվայում կարևոր քայլ է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն Կիևի և Վաշինգթոնի միջև բանակցությունների արդյունքները։ «Պարոն Ուիթքոֆը Մոսկվայում կլինի, նա մեր գլխավոր բանակցողն է, և հանդիպելու է մեր նախագահի հետ։ Մինչ այդ նրանք մի քանի շաբաթ շատ ինտենսիվ աշխատանք են կատարել ուկրաինական կողմի հետ՝ պատրաստելով, այսպես ասած, Թրամփի կարգավորման ծրագրի մի տարբերակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նոյեմբերին ամերիկյան կողմը երկու հանդիպում է անցկացրել ուկրաինական պատվիրակության հետ՝ Ժնևում և Մայամիում, քննարկելու խաղաղության ծրագիրը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
