Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
![]() MakaryanNews-ը թելեգրամյան էջում հայտնում է. «Օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում, Դիլիջանի համայնքապետ, իր սեռը կենսագրական տվյալներում «արու» գրած ու դրանով հայտնի դարձած Դավիթ Սարգսյանի և Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջև, որի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծեծել են Դիլիջանի համայնքապետին, նրա եղբորը, նրանք էլ՝ Վախթանգ Թամրազյանի հորը: Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն Դիլիջանի համայնքապետարանում: Համայնքապետ Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարներին խորհրդակցության է հրավիրած եղել, որի ընթացքում հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանին: Վերջինս, ասացին, մի քիչ գինովցած է եղել, և նրան դուր չեն եկել Դավիթ Սարգսյանի հանձնարարականները, թեպետ՝ խորքում այլ խնդիր էլ է, կարծես, եղել, և հայտարարել է, որ համայնքապետի հանձնարարականը չի կատարի: Դրանից առաջացել է լեզվակռիվ, վիճաբանություն, որը տեղափոխվել է համայնքապետի աշխատասենյակ: Ասացին՝ գինովցած ու վրդովված Թամրազյանը սկսել է ջարդուփշուր անել Դավիթ Սարգսյանի աշխատասենյակի գույքը, սակայն բանը ծեծկռտուքի չի հասել: Օրեր անց Դավիթ Սարգսյանը իր եղբոր ու մի քանի կողմնակիցների հետ, միջնորդի միջոցով Վախթանգ Թամրազյանին հրավիրել է Դիլիջանում գտնվող «Սպոյի մոտ» կոչվող օբյեկտ՝ իբրև թե հաշտվելու: Վախթանգը հանդիպման է գնացել հոր հետ, սակայն կողմերի միջև խոսակցությունը հարթ ընթացք չի ստացել, և սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք: Մեզ պատմեցին, որ թեև Դավիթ Սարգսյանն ու իր կողմնակիցները թվաքանակով ավելի շատ են եղել, բայց Վախթանգ Թամրազյանին, որ ասում են՝ պինդ տղա է ու նրա հորը հաջողվել է Դավիթ Սարգսյանին և նրա եղբորը ծեծել, վերջիններս էլ, ասացին՝ կարողացել են ծեծել Վախթանգի հորը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: Աղբյուրը` MakaryanNews |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
