Ճապի սկանդալային ու կրիմինալ անցյալը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղու 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, և այդ ժամանակ էջմիածինցիները չէին բացառում, որ վեճի և սպանության հիմքում նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» էլ կա, մանավանդ՝ գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տևական ժամանակ հետախուզման մեջ է եղել։ Եվ ահա, 10 օր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը՝ Բադամյանը, կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին և հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իրավապահ համակարգից հայտնում են, որ Կարեն Բադամյանը տարիներով անցել է մի քանի քրեական գործով, որոնցից մեկը դատարանում շարունակվում է, իսկ մյուսները կարճվել են։ 2024 թվականին Արմավիրի մարզի դատարանում քննվել է վարորդական վկայականի համապատասխան կարգ չունենալու, սթափության զննություն չանցնելու վերաբերյալ մի քրեական գործ, որով դատարանը որոշել է Բադամյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 375 հազար դրամի չափով։ Մեկ այլ քրեական գործում, որը վաղեմության հիմքով կարճվել է, գրված է․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվելով, ըստ ստացված ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների, 2017թ․ ապրիլի 26-ին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում, քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ 06.08.2020թ-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից: Այսինքն՝ Կարեն Արայիկի Բադամյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասին»: Իսկ Արագածոտնի մարզի դատարանում շարունակվում է մեկ այլ քրեական գործի քննությունը, ըստ որի․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց՝ Ա․Բադամյանի և Վ․ Ոսկանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և մարտական փամփուշտներ, որոնք ապօրինի պահել և փոխադրել են Վ․ Ոսկանյանին պատկանող «BMW X5» մակնիշի 91VV091 համարանիշի ավտոմեքենայով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2023թ․ մարտի 15-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի հատվածում հիշյալ ավտոմեքենայի խուզարկությամբ՝ բեռնախցիկից»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
