Փոփոխություններ` ծանրամարտի մեծահասակների հավաքականում
![]() Փաշիկ Ալավերդյանը չի գլխավորի Հայաստանի ծանրամարտի հավաքականը, հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ «Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում: Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը: ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը: Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց: Առաջիկա օրերին ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ժամանակ կանդրադառնա կատարված փոփոխություններին»: Աղբյուրը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա |

Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
79216.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
16615.04.2026, 22:54
«Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով»․ Սուրեն Սուրենյանց
14414.04.2026, 11:48
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վիճարկում է ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի օրինականությունը
16113.04.2026, 22:36
«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման Աբովյան
15513.04.2026, 17:18
«Հերթը հասավ սպորտին»․ Էլինար Վարդանյան
14913.04.2026, 16:42
