«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք». Յուրի Խաչատուրովը՝ դատավորին
![]() «Եթե դուք այսքան տարի մեր ներվային համակարգի հետ խաղում եք, ինչո՞ւ ես չեմ կարող»,- այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց Յուրի Խաչատուրովը՝ դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին։ «Եթե դուք ինչ-որ մի տեղ դասավանդում եք, ես ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք՝ ես ձեզ պատասխանեմ»,- նոր մեղադրանքի թարգմանության անհրաժեշտության հետ կապված դատավորի հարցերին ի պատասխան՝ ավելացրեց Խաչատուրովը։ «Ես ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դուք դատարանում պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ»,- ի պատասխան ասաց դատավոր Պետրոսյանը։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունն էր։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։ Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։ |

Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
4411:24
«Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7810:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11708:06
«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
13603:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
13001:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
124Երեկ, 23:54
