Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում կեղծ հոգևորականների՝ սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից». Տիգրան Աբրահամյան

157
Կիրակի, 30 նոյեմբերի, 2025 թ., 13:45
«Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում կեղծ հոգևորականների՝ սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վստահ եմ՝ Նիկոլը հաճույք է ստանում և՛ կեղծ պատարագներ բեմադրելուց, և՛ իր քմահաճույքների գերի դարձած կեղծ հոգևորականների՝ սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից:
Որքան ստորացված և խղճալի վիճակում են այն կեղծ հոգևորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում և հավատավոր ժողովուրդն ինքն է տեղում սրբագրում նրանց խոսքերը:
Պետք է արժանին մատուցել այն անձանց, ովքեր անտարբեր չեն Եկեղեցում հրահրված այս խարդավանքներից ու իրենց խոսքով և կեցվածքով ճշմարտությունը պաշտպանելու գործառույթ են ստանձնել:
ՀԳ. Հատուկ հարգանքի են արժանի նաև այն լրագրողները, ովքեր իշխանության բերած թշնամության մթնոլորտում իրենց մասնագիտական պարտքն են կատարում և իրականությունը մատուցում»: