Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետև չի համաձայնի շարքային պատգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան դիտարկում են ՀՀ նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա, կամ նա վաղաժամ հրաժարական տա։ Սակայն կարծես թե այլևս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, և պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։ Փոխարենը, ըստ ՔՊ-ականների, Ալեն Սիմոնյանն արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել ևս 10 տարի, քանի որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, և նա պաշտոնավարումն ավարտի հունիսին, ապա, ըստ օրենքի, գտնվելու է պետության պահպանության ներքո և առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում՝ թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան և այլն, ինչը, ՔՊ-ականների համոզմամբ, Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաև պարտականություններ է ենթադրում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
