Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Քպ-ի «իրական» Հայաստանում դավաճանելն է նորաձև». Արսեն Ջուլֆալակյան

168
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 00:06
«Քպ-ի «իրական» Հայաստանում դավաճանելն է նորաձև». Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայտնի խոսք կա, «մի գդալ կեղտը կարող է փչացնել մեղրով լի տակառը»:
Հակառակը հնարավոր չէ:
Չես կարող մաքրել կեղտով լի տակառը՝ ունենալով ընդամենը մեկ գդալ մեղր:
Ինչպես ցույց են տալիս հատկապես վերջին տարիների զարգացումերը, Հայաստանում հենց այդպիսի իրավիճակ է՝ բոլոր ոլորտներում անխտիր:
Երբեմն միակ հնարավոր ելքը եղածը հիմնովին քանդել, զրոյից կառուցելն է մասնագետների կողմից՝ հայրենասեր մասնագետների...
Հ.գ. քպ-ի «իրական» Հայաստանում դավաճանելն է նորաձև»։