Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Այդ սրիկա քաղաքական գործիչներն այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, որ այս թիվը կարծես թե նորություն լինի»․ Ալեն Սիմոնյան

140
Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 17:06
«Այդ սրիկա քաղաքական գործիչներն այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, որ այս թիվը կարծես թե նորություն լինի»․ Ալեն Սիմոնյան

«Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականի պատերազմում զոհվածների հաստատված թիվը՝ 3833։ Եվ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ և հարցնում են, թե սա ի՞նչ թիվ է։ Այն դեպքում, որ այս թիվը վաղուց պաշտոնապես հրապարակված է։

Եվ պրոբլեմն այն է, որ այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, այդ սրիկա քաղաքական գործիչները, որ

այս թիվը կարծես թե նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ 2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,- ֆեյսբուքյան իր իր էջում հրապարակած տեսանյութում պարզաբանել է Ալեն Սիմոնյանը։

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան