«Նամակներ եմ ստանում տնտեսվարողներից, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են». Նիկոլ Փաշինյան
![]() «Հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. 2025 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ ավելի քան 5000-ով ավելի է»,- այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Նա նաև հավելեց, որ այս տարվա 9 ամիսների ցուցանիշով արդեն արձանագրվել է 6 տոկոս տնտեսական աճ։ Միաժամանակ Փաշինյանն ընդգծեց․ «Նամակներ եմ ստանում տնտեսվարողներից, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են, և նաև Քննչական մարմիինն է չաից ավելի խստապահանջ»։ «Ընդհանրապես մեր գործընկերների հետ զրույցում այսպիսի սկզբունք ենք մենք որդեգրել, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ կամ տուրք։ Մյուս կողմից՝ կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ և տուրք»,- նշեց Փաշինյանը։
|

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
