Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞»․ Նիկոլ Փաշինյան

120
Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 14:30
«Բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք պետք է ունենանք ՀԱԵ-ի բարեվարքության ապահովման մեխանիզմներ․ ինչի՞ պետք է պետությունը, կառավարությունն ունենան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկություն, գործունեության թափանցիկություն՝ պետական պաշտոնյանների դեպքում, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպում չպիտի լինի՞», այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կներեք, մի վարչության պետ ենք նշանակում բարեվարքության ստուգում է անցնում, բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով՝ ցավոք ՀԱԵ-ում բարեվարքության ինստիտուտը ներդրված չէ։