Որոնք են Փաշինյանի համար առաջնային հարցերն այս պահին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ՔՊ վարչությունը, ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր «սցենարները»: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար, նախ, կարեւոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի՝ անձին ուսումնասիրելուց, բարեվարքությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով՝ հատիկ-հատիկ քննելուց հետո: Ըստ մեր աղբյուրների՝ դեռեւս երկար ժամանակ է պահանջվելու, մինչեւ Փաշինյանը «կզտի» ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան: Ի դեպ, իշխանական վերնախավում համոզված են, որ Սահմանադրական մեծամասնություն են կազմելու, եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել: Մեր տեղեկություններով՝ բացի խորհրդարանական ընտրությունների կաեւորությունից, Փաշինյանի համար թիվ մեկ թեման Կաթողիկոսին հեռացնելն է, որը, ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջիկայում իրագործվելու է: Այդ հարցը շատ արագ լուծելու են. մշակված պլանով առաջ են գնում»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
