«Պաշտոնաթող նախագահնե՛ր, եթե ուզում եք Փաշինյանը պարտվի, չպետք է մասնակցեք 2026-ի ընտրապայքարին»․ Արման Թաթոյան
171
Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ., 11:42
![]() «Խոսքս ուզում եմ ուղղել պաշտոնաթող նախագահներին. պարոնա՛յք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեք 2026թ․ ընտրապայքարին»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ «Եկեք պարզ խոսենք․ մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության և Փաշինյանը դա լավ հասկանում է, դրա համար ամեն ինչ անում է, որ նրանք լինեն հակառակորդ թիմերը։ Իսկ եթե նախկին նախագահներն այդ իմանալով մասնակցում են ընտրության, նշանակում է՝ ուղղակի դառնում են իշխանության ձեռքում գործիք, այս պարագայում՝ ռեժիմի մաս, որովհետև օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի»,- հավելեց Թաթոյանը։ |

Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին
5716:07
«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը»․ Նիկոլ Փաշինյան
8215:50
«Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ»․ Արման Աբովյան
7415:06
«Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ չի կարող»․ Տիգրան Դումիկյան
5415:00
«Ներկա պայմաններում խոսք անգամ լինել չի կարող «Թրիփփ»-ի գործարկման մասին»․ Արմեն Այվազյան
5014:54
«Այն, որ ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալու, ակնհայտ է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5914:42
