Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում. «Ժողովուրդ»

133
Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ., 09:00
Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի և Միքայել սրբազանի խուց, որպեսզի ձերբակալված սրբազանների հետ կրի կալանքը։ Սակայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։
Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է չորս քրեական գործ՝ երկու կոռուպցիոն բնույթի, իսկ մյուս երկու գործերը վերաբերում են նրա կողմից հրապարակային հնչեցված արտահայտություններին։