«Փաշինյանին հաջողվում է գտնել «բրուտոսների» և «հուդաների»․ հոգևորականներ կանցնեն նրա ճամբար»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Նիկոլ Փաշինյանի սկզբնական ծրագիրը «բլից-կրիգով» Մայր Աթոռը վերցնելն էր ու Վեհափառին տապալելը, և հիմա, հասկանալով, որ դա չի կարող, անցել է պլան Բ-ին։ Պլան Բ-ն Եկեղեցին ներսից քանդելն է»,- «Եվրոմեդիա-ի եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ավելանում է այն հոգևորականների թիվը, ովքեր պատրաստվում են պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի առջև, նրան գլուխ են խոնարհում, ձեռքը սեղմում։ Զոհրաբյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ հոգևորականների կուսակրոնության խնդիրը կարգավորվի․ «Կարծում եմ, որ եթե մարդիկ չեն կարողանում իրենց կրքերը, իրենց սեռական օրգանները կառավարել, ժամանակն է, որ կուսակրոնության հարցը հոգևոր խորհուրդը քննի․․․ Այլապես կոմպրոմատների «քեյսով» Նիկոլ Փաշինյանը փորձում է ներսից տրաքացնել Եկեղեցին»։ «Ես բնավ լավատեսություն չունեմ ասելու, թե դա նրան չի հաջողվելու, ցավոք նրան հաջողվում է գտնել տարբեր «բրուտոսների» և «հուդաների»։ Որքան հասկանում եմ՝ Փաշինյանի ծրագիրը մինչև դեկտեմբերի վերջ Վեհարանը գրոհելն է ու Կաթողիկոսին գահընկեց անելը, և ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին հոգևորականներ կանցնեն Նիկոլ Փաշինյանի ճամբար»,- ընդգծեց Զոհրաբյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
