Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. «Հրապարակ»

125
Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ., 09:18
Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում և ձգտում է «գծերից գցել»՝ դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը»: