Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Դիմել եմ արհեստական բանականությանը՝ հնարավո՞ր է առանց քրեական հոդվածի, մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ». Ռոբերտ Քոչարյան

161
Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ., 12:06
«Դիմել եմ արհեստական բանականությանը՝ հնարավո՞ր է առանց քրեական հոդվածի, մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ». Ռոբերտ Քոչարյան

«Ես դիմել եմ արհեստական բանականությանը՝ հետևյալ հարցադրումով. հնարավո՞ր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ և արդյոք կա՞ որևէ երկիր, որտեղ դա հնարավոր է: Շատ երկար աշխատելուց հետո ինձ ասել են՝ սա աբսուրդ է, անհնար է»,- այսօրվա դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակի ընթացքում ևս այդպիսի օրինակ չի եղել: «Ինչ արվում է, աբուսուրդի մեջ է»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։

Ռոբերտ Քոչարյանի խոսքը՝ դատարանում