«Այս անգամ Նիկոլ Փաշինյանը «3 միլիոն վարչապետերին» քարոզչական կուտ է տվել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայտարարել է, որ խնդիր է դրված մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա օլիմպիական 25 ոսկե մեդալ։ Սա Հայաստանի հպարտ քաղաքացիներին Ղազախստանից ներկրված անասնակեր, 4-րդ կարգի ցորենով կերակրելու շարքից է, այս անգամ նա «3 միլիոն վարչապետերին» քարոզչական կուտ է տվել։ Ո՞վ է խնդիր դրել, ո՞ւմ առաջ է դրվել խնդիրը մինչև 2025 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու։ Նիկոլ Փաշինյանը 2050 թվականին որտե՞ղ է լինելու, ի՞նչ կարգավիճակով։ Նա նաև խոստանում էր մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը դարձնել 5 միլիոն, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել աշխարհի, Եվրոպայի առաջնությունների հաղթող կամ մեդալակիր, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի պաշտոնավորման օրոք Հայաստանում ֆուտբոլն աննախադեպ ձախողումներ ունի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
