«Ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ինչու՞ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ նոր գինին՝ նոր տիկերի մեջ»,- այս մասին այսօր ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է՝ «Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ»։ Բայց կարգախոսն այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի և քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման, պայմանականորեն ասած՝ առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր Սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։ Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել՝ ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական։ Եվ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ի՞նչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում՝ ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանավ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով՝ հենց սրա համար է կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
