«Պետության հարատևության բանաձևը»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հանդես եկա «Պետության հարատևության բանաձևը» ելույթով։ «Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումից. հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը․․․ Ո՞րն է ՀՀ պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել, որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրոգործողությունները։ Այդ մակրոնպատակը ՀՀ-ի հարատևությունն ապահովելն է, մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ ՀՀ-ն, որպես այդպիսին, գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։ «Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը՝ սա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններին»,- ընդգծեց նա։
|

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
