Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ընդամենը հինգ վայրկյանում. մանրամասներ թուրքական ինքնաթիռի կործանումից
![]() Ինչպես հայտնի է, նոյեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը թռիչք է կատարել Գյանջայից և մոտ կես ժամ անց կործանվել է օդում՝ վթարի ենթարկվելով Վրաստանի օդային տարածքում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարածքի մանրակրկիտ զննումից հետո բեկորները զգուշորեն բեռնվել են բեռնատարների վրա։ C-130-ի մնացորդների մեծ մասն արդեն գտնվում է Թուրքիայում։ Դրանք կուսումնասիրվեն Կայսերի նահանգի ինքնաթիռների սպասարկման գործարանի 2-րդ բաժանմունքում, որը ենթարկվում է Ազգային պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության վարչությանը։ Վթարի պատճառը կպարզվի «սև արկղերի» և ինքնաթիռի մնացորդների տվյալների վերլուծությունից հետո։ Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ «սև արկղերի» վերծանումը և նախնական արդյունքների ստացումը կտևի առնվազն երկու ամիս։ «Նախնական տվյալների համաձայն, չնայած դրանք դեռևս ճշգրիտ չեն, նախ կոտրվել է պոչը։ Այնուհետև այն բաժանվել է երեք մասի։ Սա կհաստատվի սև արկղի վերլուծության արդյունքներով»,- բացատրել է նախարարը։ Միևնույն ժամանակ, թուրքական լրատվամիջոցները, հղում անելով կառավարական աղբյուրներին, հրապարակել են նոր մանրամասներ այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։ Դրանց համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ընդամենը հինգ վայրկյանում։ Պոչի բաժանումից հետո ինքնաթիռի թևերն ու քիթը սկսել են անվերահսկելիորեն պտտվել։ Ենթադրվում է, որ ուժեղ տատանումների ազդեցության տակ քթի հատվածը բաժանվել է ֆյուզելյաժից։ Մասնագետները նշում են, որ երբ պոչի հատվածը բաժանվում է, վերահսկողության կորուստը անխուսափելի է։ Նման պայմաններում քթի հատվածը և թևերը կարող են մասնատվել օդի ուժեղ դիմադրության ազդեցության տակ, իսկ շարժիչները կպոկվեն ֆյուզելյաժից։ Եզրակացությունը, որ պոչի հատվածն առաջինն է բաժանվել, հիմնված է ականատեսների տեսագրությունների վերլուծության վրա։ Տեսանյութում երևում է, որ պոչի հատվածն ընկել է միջին հատվածից հետո, որտեղ գտնվում են թևերն ու շարժիչները։ Քթի հատվածը չի արձանագրվել տեսանյութում։ Ենթադրվում է, որ այն քայքայվել է օդի ուժեղ դիմադրության ազդեցության տակ։ Սակայն թուրքական իշխանությունները դեռևս չեն կարողանում պատասխանել գլխավոր հարցին՝ ինչո՞ւ է ինքնաթիռի պոչի հատվածը կոտրվել։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
