Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում օտարերկրյա լցանավի առգրավման մասին
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ուժ) շաբաթ օրը հաստատել է, որ Հորմուզի նեղուցում ռգրավել է Սինգապուր մեկնող նավթատար, ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Երեկ առավոտյան ժամը 7:30-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ին) ԻՀՊԿ ռազմածովային ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումները հետևել են Մարշալյան կղզիների դրոշը կրող «Թալարա» անունով նավթատարի տեղաշարժին։ Նավը առգրավելու դատական թույլտվություն ստանալուց հետո ԻՀՊԿ ստորաբաժանումները սկսել են այն կալանավորել», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տանկերը Սինգապուր էր տեղափոխում 30,000 տոննա նավթաքիմիական բեռ: ԻՀՊԿ սպաները բեռի լիարժեք ստուգում են անցկացրել և ստուգել դրա փաստաթղթերը: Արդյունքում, ընդգծվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, պարզվել է, որ տանկերը խախտել է բեռների օրինական տեղափոխումը կարգավորող կանոնակարգերը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
