«Եթե «խաղաղություն» է հաստատված, ինչու է Բաքուն դատում Արցախի ղեկավարությանը»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բաքվում ավարտվող, այսպես կոչված, դատավարությունը որևէ կապ չունի իրավական պետության և արդարադատության սկզբունքների հետ։ Այն բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գործընթաց է, որի հիմնական նպատակն է ոչ թե որևէ արարքի քննությունը, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ Արցախի ղեկավարությանը ծառայեցնելով որպես գործիք։ Ադրբեջանի մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը՝ տասնվեց տարուց մինչև ցմահ ազատազրկում, զերծ են իրավական տրամաբանությունից և արտացոլում են բացառապես քաղաքական վրեժխնդրություն և ուժի դիրքերից խոսելու ձգտում։ Այս գործընթացում անձինք հայտնվել են ոչ թե իրենց անհատական գործողությունների, այլ հայկական պետական կամքի խորհրդանիշ լինելու համար։ Չնայած այս ամենին՝ Հայաստանում իշխանության մակարդակով շարունակվում է պնդվել, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։ Սակայն Բաքվի գործողությունները վկայում են հակառակի մասին։ Ադրբեջանը՝ ․ անօրինական դատավարությամբ պատասխանատվության է ենթարկում Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ․ պահանջում է երեք հարյուր հազար փախստականի վերադարձ, ․ առաջադրում է անկլավների վերադարձի պահանջ, ․ չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու մտադրությունից, ․ ամեն օր ընդլայնում է իր պահանջների շրջանակը։ Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ արձանագրել՝ խաղաղություն չի կարող հաստատված համարվել, երբ հակառակ կողմը դատի է տալիս քո ղեկավարներին և միաժամանակ ընդլայնում իր տարածքային ու քաղաքական պահանջները։ Բաքվի այս գործընթացը ոչ թե անցյալի որևէ իրադարձության պարզաբանում է, այլ՝ Այս պայմաններում Հայաստանի իշխանության շարունակական լռությունն ու վտանգների չարտահայտված գնահատականը ոչ միայն չեն նպաստում անվտանգային միջավայրի կայունացմանը, այլ հակառակը՝ խրախուսում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները։ Պետք է հստակ ասել․ հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը։ Այսօր Բաքվի դատարանում պատասխանատվության չեն ենթարկվում միայն Արցախի նախկին ղեկավարները։ Այնտեղ փաստացի դատապարտվում է Հայաստանի պետականությունը, որը Ադրբեջանը փորձում է դարձնել իր քաղաքական հաշվարկների և ճնշման մշտական օբյեկտ»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ԱՄԷ-ում զոհվել է ԿՀՎ 6 բարձրաստիճան սպա». #Tasnim
146Երեկ, 22:39
Պակիստանը հայտարարել է 352 աֆղան զինվորի մահվան մասին
197Երեկ, 22:07
«Անդրադարձ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում իրականացվող աշխատանքներին»․ ՀՀ գլխավոր դատախազություն (տեսանյութ)
101Երեկ, 22:06
«Թեհրանում պայթյուններ են որոտացել». #Tasnim
140Երեկ, 21:22
Իսրայելի պաշտպանության բանակը նախատեսում է հավաքագրել 100 հազար պահեստազորայինների
190Երեկ, 21:09
Իրանում դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 165-ի
185Երեկ, 20:45
