«TRIPP-ի համար կստեղծվի ՀՀ-ԱՄՆ համատեղ ընկերություն»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով TRIPP նախագծին։ «Ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը, որովհետև բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգթոնի համաձայնագրում և մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնագիրը, իսկ համաձայնությունը չիրականացնելու մոտիվացիա որևէ մեկը չունի։ Սա կարևոր վերջնարդյունք է խաղաղության գործընթացի համար, բայց նաև պատճառ է և կարևոր հիմնավորում՝ երկարատև խաղաղության»,- իր ելույթում նշել է Փաշինյանը: «Տեղի է ունենալու ՀՀ-ի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ այլ. անվան վերջնականացումն ընթացքի մեջ է, այսինքն՝ դա կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն»,- հավելել է նա: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
