ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 4-դ փուլի առաջին խաղում Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերն ավարտեցին ոչ-ոքի
![]() Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են. «2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2616) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ: Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2664) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ: ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2728) սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ: ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2701) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ: Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/»։ Աղբյուրը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
