«Առիթ կա դրականորեն անդրադառնալ հայաստանյան շախմատիստների ելույթներին». Բորիս Նավասարդյան
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ առիթ կա դրականորեն անդրադառնալ հայաստանյան շախմատիստների ելույթներին։ Հնդկաստանում շարունակվում է Աշխարհի գավաթի խաղարկումը։ Մեր չորս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը եւ Շանթ Սարգսյանը դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Հայկական շախմատի այսօրվա վիճակի համար դա արդեն լավ արդյունք է, մանավանդ որ պայքարից դուրս մնացին աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն, թոփ-տասնյակում գտնվող Անիշ Գիրին, Ալիրեզա Ֆիրուզջան, Ուեսլի Սոն, ինչպես նաեւ այնպիսի ուժեղ շախմատիսրներ, ինչպիսիք են Յան Նեպոմնյասչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Շախրիար Մամեդյարովը... Ուրախալի է, որ 32 ուժեղագույների շարքում են նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
