BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի ելույթի հետ կապված սկանդալի ֆոնին
![]() BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի՝ խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճի պատճառով։ «BBC-ն ընդհանուր առմամբ լավ կազմակերպություն է, բայց որոշ սխալներ թույլ են տրվել, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», - գրել է Դեյվին իր նամակում։ Իսկ Դեբորա Թըրնեսը նշել է, որ նախագահ Թրամփի մասին հաղորդման շուրջ շարունակվող վեճը հասել է այն կետին, որ այն վնասում է BBC-ին։ «Չնայած սխալներ թույլ են տրվել, ուզում եմ հստակեցնել, որ BBC News-ի կողմնակալության վերաբերյալ վերջին մեղադրանքները կեղծ են»,- ասել է նա: Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցում մեկնաբանել է BBC-ի գլխավոր տնօրենի հրաժարականը՝ գրելով. «Բոլորը հրաժարական են տալիս կամ աշխատանքից ազատվում, քանի որ նրանց բռնել են հունվարի 6-ի իմ շատ լավ (ԿԱՏԱՐՅԱԼ) ելույթը խեղաթյուրելիս»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
