Mirror-ը հրապարակել է կենդանի խխունջ ուտելու հետևանքով կոմայի մեջ ընկած, այնուհետև կաթվածահար եղած ու մահացած երիտասարդի պատմությունը
![]() Mirror պարբերականը հոդված է հրապարակել ռեգբիիստ Սեմ Բալարդի մասին, ով 2010 թվականին 19 տարեկան հասակում Ավստրալիայում երեկույթի ժամանակ կուլ է տվել կենդանի խխունջ, ինչը դարձել է նրա համար ճակատագրական։ Բալարդը և նրա ընկերները նկատել են խխունջը և մտածել, թե արդյոք իրենցից որևէ մեկը կարո՞ղ է այն ուտել։ Սեմը ռիսկի է դիմել և երեկույթից հետո բողոքել ոտքի ցավից։ Սեմը ենթադրել է, որ դա խխունջի հետևանքով է եղել, բայց նրա մայրն անուշադրության է մատնել։ Սեմը հետագայում ընկել է կոմայի մեջ, որտեղ մնացել է 420 օր։ Բժիշկները կարողացել են արթնացնել նրան, բայց նրա ամբողջ մարմինը կաթվածահար վիճակում է եղել։ Նա նաև խնդիրներ է ունեցել ջերմակարգավորման հարցում: Տարիներ ի վեր տևած պայքարից ու տառապանքից հետո 2018 թվականին նրա սիրտը կանգ է առել։ Պարզվել է, որ խխունջը վարակված է եղել թոքային որդով։ Պարազիտը արտազատում է թրթուրներ, որոնք կենդանիներից փոխանցվում են փափկամարմիններին։ Բալարդի ընտանիքը չի մեղադրում նրա ընկերներին այդ մարտահրավերի համար։ Մահացածի հարազատները կարծում են, որ նրանք պարզապես զվարճանում էին և չէին կասկածում, որ խխունջը կարող է սպառնալիք ներկայացնել։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
