Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը ճանաչվել են լավագույնը ծանրամարտի Մ23 տարեկանների ԵԱ-ում
![]() Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) և Տիգրան Կարապետյանը (71 կգ) ճանաչվել են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության լավագույն ծանրորդներ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը: Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնություններում Հայաստանի հավաքականին ոսկե մեդալներ էին բերել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ), Աշոտ Մովսիսյանը (11+), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Լիանա Գյուրջյանը (86 կգ): Արծաթե մեդալ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71 կգ), Նարեկ Մկրտչյանը (79 կգ) Մնացական Աբրահամյանը (71 կգ), իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Գոռ Սահակյանը (71 կգ), Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
