Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
326
Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ., 22:06
![]() Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր՝ նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում: Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 86 կգ մինչև 23 տարեկան աղջիկները: Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր: Երկամարտի 232 կգ արդյունքով՝ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
