Օրբանը մտադիր է Հունգարիայի համար բացառությունների հասնել
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է նոյեմբերի 7-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ համոզել նրան էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից մի քանի բացառություններ անելու անհրաժեշտության մեջ։ Նա հայտարարել է, որ կփորձի ամերիկացի առաջնորդին բացատրել, որ դա անհրաժեշտ է Հունգարիային՝ իր էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար։ Օրբանը նշել է, որ Հունգարիան ուղիղ ծովային հաղորդակցություն չունի և ստիպված է ապավինել խողովակաշարերով նավթի և գազի մատակարարմանը, և ամերիկացիները պետք է տեղյակ լինեն այդ դժվարությունների մասին: Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Ռոսնեֆտը», «Լուկօյլը» և այդ ընկերությունների 34 դուստր ձեռնարկությունները ներառել էր հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթում, որը լիովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի 21-ին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
