ԱՄՆ սենատորները քննադատել են Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումներ սկսելու վերաբերյալ որոշումը
633
Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 10:56
![]() Սենատի արտաքին հարաբերությունների և զինված ուժերի կոմիտեների անդամ Ջին Շահինը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։ «Սա նախագահի կողմից շատ վտանգավոր և անխոհեմ քայլ է», - նշել է սենատորը։ Շահինի խոսքով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը 1992 թվականից ի վեր միջուկային զենք չեն փորձարկել, ուստի ԱՄՆ-ում փորձարկումների վերսկսումը «կդադարեցնի ավելի քան 30 տարվա մորատորիումը»։ Իսկ սենատոր Ջեքի Ռոզենը նշել է, որ Թրամփը որոշում է կայացրել՝ «չնայած դրա անհրաժեշտությունը հաստատող ապացույցների բացակայությանը»։ Նա զգուշացրել է, որ եթե փորձարկումները վերսկսվեն, ճառագայթային ազդեցության և ոչնչացման մակարդակը կզգացվի ամբողջ երկրում և ամբողջ աշխարհում և կլինի ավերիչ և աղետալի։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
