«Հյուսեյն Գյունի հեռախոսում հայտնաբերվել են Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հեռախոսահամարները». #Anadolu
![]() Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ինչպես նաև նրա քարոզարշավի նախկին ղեկավար Նեջաթի Օզքանի, լրագրող և ընդդիմադիր, Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի և Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։ Նշվում է, որ կասկածյալ Հյուսեյն Գյունը, ով ծառայում էր որպես կապող օղակ Իմամօղլուի և օտարերկրացիների միջև, հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և քննչական մարմինների հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են ուղղել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։ Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ և բարձրաստիճան զինվորականներ: Նրանց թվում են եղել նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գյունը նշել է, որ հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առևտրային և գործարար գործունեությամբ: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
