«Դաղստանի առավոտ» թելեգրամ-ալիքի սեփականատիրոջը մահացած են գտել Թուրքիայում
753
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 23:14
![]() «Դաղստանի առավոտ» թելեգրամ-ալիքի սեփականատեր Աբակար Աբակարովին մահացած են գտել Թուրքիայում, հաղորդում է Mash-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։ Նա դաշնային հետախուզման մեջ էր 2023 թվականից, այդ թվում՝ Դաղստանի Ույտաշ օդանավակայանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Աբակարովի մարմինը հայտնաբերվել է Էյուփսուլթան շրջանի վարձակալած առանձնատանը, որտեղ նա ապրում էր վերջին մի քանի օրերին: Մաքրուհին նրան անկենդան է գտել հյուրասենյակում՝ արյունով պատված: Մահվան պատճառը դեռևս պարզված չէ: Տունը, որտեղ նա ապրում էր, վարձակալվել է հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է դեռևս անհայտ անձը մտնում շենք՝ զոհի հետ: Նա դուրս է եկել՝ երկու պայուսակ ձեռքին: |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
