«Չեչեն կինն անհետացել է Երևանում»․ The Insider
![]() Այշատ Բայմուրադովան, որը նախկինում Չեչնիայից փախել էր մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության օգնությամբ, անհետ կորել է Երևանում: Այս մասին The Insider-ի փոխանցմամբ հայտարարել է Օմսկի քաղաքացիական ասոցիացիայի համահիմնադիր Դանիիլ Չեբիկինը X-ում: Ակտիվիստը, որը նույնպես ապրում է Երևանում, Բայմուրադովայի անհետացման մասին իմացել է իր ընկերներից, որոնք նրա հետ նույն բնակարանում են ապրում։ Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել է «Ինստագրամի ընկերուհու» հետ հանդիպելու և այլևս չի վերադարձել: Նրա հեռախոսը չի պատասխանում: Ավելի ուշ Ռամզան Կադիրովի մտերիմ մարդիկ նույնականացվել են այն ընկերոջ հետևորդների շարքում, որի հետ պետք է հանդիպեր Բայմուրադովան: Այշատի ընկերները կապ են հաստատել ոստիկանության հետ: Նրանք կարծում են, որ նրան կարող են առևանգել։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
