1 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը
![]() Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են 21-ամյա Միհրան Ս.-ի վարած «ՎԱԶ 2107» և 28-ամյա Գոռ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2107»-ի միջից դուրս են բերել Սեյրան Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը: Հրշեջները «Mercedes»-ի միջից էլ դուրս են բերել Եղիշե Ա.-ին, ում տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
