Թալիբները հայտարարել են ռազմական գործողությունների ավարտի մասին
![]() Աֆղանստանի բանակն ավարտել է Պակիստանի դեմ իր ռազմական գործողությունը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Նրանք պնդում են, որ սահմանին բախումները, ենթադրաբար, սկսվել են Պակիստանի բանակի կողմից օդային տարածքի խախտման, ինչպես նաև Աֆղանստանի տարածքում ավիահարվածների պատասխան։ «Եթե մյուս կողմը կրկին խախտի Աֆղանստանի օդային տարածքը, մեր զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները և վճռական պատասխան կտան», - գրել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։ Աֆղանստանի Tolo News հեռուստաալիքը հայտնել է, որ մարտեր են տեղի ունեցել սահմանային յոթ նահանգներում։ Պակիստանի երկրորդ խոշորագույն քաղաքը՝ Լահորը, հարձակման է ենթարկվել Աֆղանստանի ռազմաօդային ուժերի կողմից։ Հեռուստաալիքը պնդում է, որ զոհվել է առնվազն 12 պակիստանցի զինվոր։ Պակիստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ մարտերի ընթացքում սպանվել են տասնյակ թալիբներ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
