«ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
![]() «Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով սոցցանցերում տարածված քննադատություններին այն մասին, որ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ֆոնին ԱԺ նախագահն այցելել է Մայր Աթոռ և բակում հանդիպել որոշ հոգևորականների։ «ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը: |

«Մարդիկ ասում են՝ ով կառավարում է երկիրը, թող նա էլ ապահովի մեր անվտանգությունը»․ Նաիրի Հոխիկյան
3110:30
«Սա է հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը»․ Տիգրան Աբրահամյան
6109:54
ՔԿ-ում հոգևորականների առնչությամբ նոր գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
7509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11707:12
«Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերաններն իրենց չափով բացեն»․ Մանուել Մանուկյան
12703:12
«Երբ պետությունը անձնավորում ես և նույնացնում քեզ հետ, դու այն ապահամակարգայնացնում ես». Արեգ Սավգուլյան
10600:48
